- ԳԼԽԱՎՈՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ՇՊՀ
-
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ
- ՔԻՄԻԱ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՍԵՐՎԻՍ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ)
- ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
- ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԹՈԴԻԿԱ(ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ)
- ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
- ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
- ուսանողի ուղեցույց /e-learning/
- ընդունելություն
- դասատախտակ
- քննատախտակ
- Վարձավճարներ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Արտաքին կապեր
- Որակի ապահովման կենտրոն
- Շրջանավարտ
- Ուսանողական խորհուրդ
- Միջին Մասնագիտական Բաժին
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հղումներ
- Ավելին
1923-թ աշնանը հանրապետության ԼուսԺողկոմը քննարկեց մանկավարժական տեխնիկումներ ստեղծելու անհրաժեշտությունը, սակայն կայացրած որոշումը ժամանակավորապես հետաձգվեց նյութատեխնիկական բազայի և ուսուցչական կադրերի պակասի պատճառով: Միայն 1924–1925 թթ. Գյումրու Արղության օրիորդաց 7 ամյա դպրոցի բազայի վրա հիմնադրվեց մանկավարժական տեխնիկումը: Աշխատանքներին մասնակցություն ունեցան հեղկոմի նախագահ Ս.Կասյանը, Ա.Մռավյանը, ԼուսԺողկոմ Ա.Հովհաննիսյանը, քաղաքի ժողկրթբաժվար Հ.Կարախանյանը: Անդրանիկ ուստարում ընդունվեցին IV-V դասարանի կրթություն ունեցող 20-22ամյա երիտասարդներ: Ավելի ուշ ընդունելությունը կատարվեց թերի միջնակարգ կրթության բազայի վրա: Սկզբում 60 սովորողներ էին և մեկ դպրոցական բաժին:
Առաջին տնօրենը եղավ Սարգիս Խաչատրյանը: Ունենալով հիմնական մասնագիտական կրթություն, կազմակերպչական լուրջ կարողություններ, վերջինս գերազանց կատարեց մանկավարժի և տնօրենի իր պարտականությունները: Հրապարակի վրա եղած ուսումնական ծրագրերը նա հմտորեն խմբագրեց, ամբողջացրեց, հոգաց դասագրքերի, հաստատությունը որակյալ մանկավարժներով համալրելու, նյութական բազա ստեղծելու մասին:
Առաջին շրջանավարտները` 50 մանկավարժներ, տեխնիկումն ավարտել են 1928-1929 ուստարում: 19–րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ լուսավորիչ-մանկավարժների ավանդույթները որդեգրած մի նոր սերունդ շեմեց ուսանողական լսարաններում: Նշանավոր ժուռնալիստ-մանկավարժ, <> ամսագրի նախկին խմբագիր Հովհաննես Տեր–Ստեփանյան , Կարապետ Դուրգարյան, մարդիկ, որոնք ուսումնառել էին արտասահմանում. Մոսկվայում, Լենինգրադում, որոնք գիտակ էին ու բազմահմուտ, սիրով ձեռնամուխ եղան իրենց հոգու գանձերը ուսման ծարավ պատանիների ու աղջիկների սեփականությունը դարձնելուն: Սակայն արագ վրա հասավ <>: Նրանցից շատերն անարդարացիորեն մեղադրվեցին , աքսորի դատապարտվեցին և դարձան 37-ի զոհեր:
Ուսումնական հաստատությունը ճանապարհ ընկավ: Նրա շրջանավարտներից էին` Հովհաննես Բաղդասարյանը, Ալեքսան Կիրակոսյանը, Հովհաննես Շիրազը, Լյոդվիգ Միքայելյանը, Աղավնին, Արշալույս Սարոյանը, Սենեքերիմ Սիմոնյանը, Վախթանգ Աբրահամյանը, Վաղինակ Ղալթանջյանը, Հակոբ Մսրյանը, Սոկրատ Վարդանյանը, Դուխիկ Շամցյանը, Բաբկեն Մառանջյանը, Ա.Դավթյանը:
1930-1931 ուս տարում տեխնիկումում սկսել է գործել նախադպրոցական նոր բաժին: Այդ գործում իր ավանդն ունեցավ Հովհաննես Տեր-Միրաքյանը:
1941-1942 ուստարում միանում են հայկական և ռուսական մանկավարժական ուսումնարանները` դիրեկտոր Իլյա Միխտիլիդենի ղեկավարությամբ: Ռուսական բաժինը մեծ ավանդ ներդրեց ռուսաց լեզվի դասատուներ պատրաստելու գործում մինչև 1959 թվականը: Այդ տարիների շրջանավարտներից են Վ. Հայրապետյանը, բարձրագույն դպրոցի դասախոսներ Լյուդմիլա Սերովան, Մարիա Լևվինցովան, Վալենտինա Գրիգորյանը, Վալենտինա Ռյազանցևան և ուրիշներ:
1957-1958 թթ.ուսումնարանը ձեռք է բերում երաժշտական թեքում, պատրաստում երգ-երաժշտության մասնագետներ դպրոցի համար: Տարեց-տարի հարստանում է ուսումնարանը, պատրաստելով գծագրության, աշխատանքի ուսուցման, տնարարության դասատուներ:
Քաղաքի հասարակական և մտավոր կյանքում նշանակալից դեմքեր են եղել ուսումնարանի դիրեկտորներ Սարգիս Խաչատրյանը, Վաղինակ Ստեփանյանը, Անդրանիկ Սավոյանը, Ալավերդի Ֆայրոյանը, Հովհաննես Դավթյանը, Աղունիկ Հարությունյանը: Բացառիկ էր նաև Ռաֆիկ Մելիքյանի ներդրումը: Նա իր հարուստ գիտելիքներն ու մանկավարժական փորձը ներդնելով , իրացրեց դասավանդման նոր մակարդակը մինչև 1993 թվականը:
89- ամյա ուսումնարանում նախկինում գործել են դպրոցական , նախադպրոցական, բանսիրական, ռուսական, 8-ամյա դպրոցական և նախադպրոցական, ինչպես նաև հեռակա բաժինները: Այստեղ դասավանդել են 44 մանկավարժներ շուրջ 15 – ամյա աշխատանքային ստաժով : Ուսումնարանի լավագույն ավանդույթներն արժանիորեն շարունակել են Զավեն Ալեքսանյանը, Գևորգ Հարությունյանը , Վիկտորյա Խալաթյանը, Հրանուշ Կարապետյանը, Ջեմմա Եղշատյանը, Օլգա Պողոսյանը, Սվետլաննա Քուշքյանը, Լյուդմիա Հակոբյանը:
Ուսումարանը մեծ մասնակցությունը է ունեցել քաղաքի հասարակական կյանքում, բայց ելույթներով հանդես է եկել տոնական հրապարակներում: Ուսումնարանում միշտ ծաղկում էր արվեստը, կազմակերպվում էին գեղեցիկ միջոցառումներ: Նկարչության, կերպարվեստի մասնագետ Սուրեն Աստոյանի սաների աշխատանքները հիացրել են բազում սերունդների: Այդ գործը շարունակվել են շնորհիվ շնորհալի դասատուներ Սեդա Սարգսյանի, Արուսյակ Ճարտարյանի, Վահան Վիրաբյանի, Ռուզան Մելիքյանի: Ֆիզիկական դաստիարակության գործում հմուտ վարպետներ էին Հրանտ Հարոյանը, Ռաֆիկ Սաֆարյանը, Վարդուշ Մովսիսյանը, Գուրգեն Դանիելյանը, Գևորգ Եղոյանը: Վերջին տարիներին հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մարզական խաղերում քոլեջի հավաքական թիմերը դարձել են հաղթողներ ինչպես առանձին սպորտաձևերում, այնպես էլ` ընդհանուր թիմային:
Աղետ: Փլված ուսումնարանի շենք: Անվերադարձ կորուստներ: Հանրակացարանի շենքը տրամադրվում է ուսումնական նպատակով: Վիթխարի աշխատանք, հարմարեցվող դասարաններ, կահավորվում էին նոր լոբորոտորիա-կաբինետներ: Ուսումնարանը վերականգման ռիթմ էր ապրում, ստանում երկրորդ շնչառություն:
1993-2010 թթ.մանկավարժական քոլեջը ղեկավարել է Ռաֆիկ Սաֆարյանը : 1994 թ-ին մանկավարժական քոլեջը մեծ շուքով նշեց իր 70 – ամյա հոբելյանը:
Քոլեջի առօրյան հագեցված է բազմաբովանդակ միջոցառումներով: Մասնակցությունը քաղաքային և հանրապետական տարբեր հանդեսների, մասնագիտական ցուցահանդեսների, ուսանողական փառատոների և միշտ էլ արժանացել բարձր գնահատականի:
2009 թվականին մեծ շուքով նշվեց քոլեջի 85 –ամյա հոբելյանը:
2010-2012 թթ.տնօրեն է նշանակվել Աստղիկ Սաֆարյանը: 2011-2012 ուս-տարում մանկավարժական քոլեջը միավորվեց ԳՊՄԻ-ի ն` դառնալով ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական կրթության բաժին: Ուսուցումը կազմակերպվում էր մոդուլային ծրագրով: Քոլեջի բոլոր դասախոսները վերապատրաստվել են ՄԿՈՒԶԱԿ-ի կողից, իսկ չորս դասախոսներ վերապատրաստվել են միջազգային «INVENT» կազմակերպության ծրագրերով: Միջին մասնագիտական բաժնում ունենք նաև վերապատրաստող դասախոսներ: 2012-2013 ուս-տարվանից այն տնօրինում է Կարինե Այվազյանը:
2012-2013 թ-ին ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական բաժնում ընդունելություն չի կազմակերպվել:
2013-2014 ուս-տարվանից ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական բաժինը համալրվել է նոր և ժամանակակից բաժիններով` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅՈւՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, ՇՈւԿԱՅԱԲԱՆՈւԹՅՈւՆ ԸՍՏ ՃՅՈւՂԵՐԻ, ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ ԵՎ ՄԱՔՍԱՎԱՐՈւԹՅՈւՆ, ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՎԱՐՈւԹՅՈւՆ, ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, որոնց շնորհիվ միջին մասնագիտական բաժինը ծաղկման նոր փուլ է մտնում: ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական բաժինը մշտապես համագործակցում է մյուս քոլեջների` ՄԿՈՒԶԱԿ-ի հետ, հաճախակի կազմակերպվում են դասալսումներ: Բարձր մակարդակով և կազմակերպված է անցնում մ/մ բաժնի պրակտիկան: ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական բաժնի ուսանողներին տրվում է միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ, իսկ բարձր առաջադիմության դիպլոմով մ/մ բաժինն ավարտած բոլոր շրջանավարտներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակելու բուհերի II կուրսերում(առկա, հեռակա)` նույն մասնագիտությամբ:
Այսօր ԳՊՄԻ-ի միջին մասնագիտական բաժինն ունի 93 ուսանող, որից 77 –ը սովորում են անվճար համակարգով, իսկ 16-ը` վճարովի:
|
Այվազյան Կարինե |
![]() |
Հովհաննիսյան Անահիտ |
![]() |
Մկոյան Անահիտ |
![]() |
Պողոսյան Անահիտ |
![]() |
Քոչարյան Արտուշ |
![]() |
Հարությունյան Զոյա |
![]() |
Աբրահամյան Լիլիթ |
![]() |
Զաքարյան Հայարփի |
![]() |
Արսենյան Հասմիկ |
![]() |
Նորիկյան Հասմիկ |
![]() |
Հարությունյան Հեղինե |
![]() |
Խաչատրյան Հերմինե |
![]() |
Գևորգյան Մարինե |
![]() |
Մկրտչյան Նաիրա |
![]() |
Թորոսյան Նաիրա |
![]() |
Հակոբյան Նարինե |
![]() |
Քոչարյան Շողիկ |
![]() |
Աթանեսյան Չնաշխարհիկ |
![]() |
Հովհաննիսյան Վահագն |
![]() |
Մակարյան Վաչագան |
![]() |
Ասատրյան Վարդուհի |
![]() |
Էլոյան Քնարիկ |
![]() |
Հակոբյան Ֆլորա |
||||
Էլ.հասցե: info@gspi.am
Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան
©2012 Գյումրի ՏՏ կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նախագծված է GTECH: