- ԳԼԽԱՎՈՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ՇՊՀ
-
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ
- ՔԻՄԻԱ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՍԵՐՎԻՍ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ)
- ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
- ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԹՈԴԻԿԱ(ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ)
- ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
- ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
- ուսանողի ուղեցույց /e-learning/
- ընդունելություն
- դասատախտակ
- քննատախտակ
- Վարձավճարներ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Արտաքին կապեր
- Որակի ապահովման կենտրոն
- Շրջանավարտ
- Ուսանողական խորհուրդ
- Միջին Մասնագիտական Բաժին
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հղումներ
- Ավելին
ERASMUS MUNDUS - INFINITY-ն եռամյա կրթական ծրագիր /2014-2017թթ/, նպատակն է հետևյալ բնագավառներում ուսանողների /բակալավր, մագիստրոս, հետազոտող/ և աշխատակազմի /պրոֆեսորադասախոսական և վարչական/ շարժունության ապահովումը
- · Գյուղատնտեսական գիտելիքներ
- · Ճարտարապետություն, քաղաքային և տարածաշրջանային պլանավորում
- · Բիզնես, մենեջմենթ
- · ճարտարագիտություն, տեխնոլոգիա
- · աշխարհագրություն, երկրաբանություն
- · բնական գիտություններ
- · սոցիալական գիտություններ
Ծրագրի համակարգողն է Պորտուգալիայի Լիսաբոնի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը:
Ծրագրի կայքը` http://infinity.fa.ulisboa.pt/
TEMPUS-ARARAT -ը եռամյա ազգային ծրագիր է /2012-2015թթ./, որի նպատակն է ապահովել մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին` «Բուհ-գործատու» համագործակցության կենտրոնի ստեղծման և գործարկման միջոցով, ինչպես նաև մանկավարժություն, տնտեսագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտներում մշակել որակավորումների սեկտորալ շրջանակ:
Ծրագրի համակարգողն է Հայաստանի տնտեսագիտական համալսարանը:
Ծրագրի կայքը` http://ararattempus.org
TEMPUS HEN-GEAR -ը եռամյա ծրագիր է /2012-2015թթ./, որի նպատակն է ունենալ շրջանավարտների տվյալների հագեցած բազա, որը հասանելի կլինի ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական գործատուներին: Վերջնարդյունքում բուհը կունենա հստակ տեղեկատվություն ուսանողների հետագա զբաղվածության և կարիերայի վերաբերյալ: Նախատեսված է շրջանավարտներին ուղղված բարձրագույն կրթական ցանց ստեղծել:
Ծրագրի համակարգողն է Իտալիայի Բոլոնիա քաղաքում գործող AlmaLaurea գործակալությունը:
Ծրագրի կայքը` http://www.hen-gear.net
Եթե ցանկանում եք գրանցվել եւ լրացնել HEN-GEAR ծրագրի հարցաթերթիկը այցելեք այս էջը՝ https://international.almalaurea.it/armenia/
Ստորև ներկայացված է ԳՊՄԻ-ի 2014թ. շրջանավարտների լրացրած հարցաշարերի վերլուծության հաշվետվությունը:
TEMPUS-SuToMa-ն եռամյա միջազգային ծրագիր է /2012-2015թթ./, որի նպատակն է արդիականացնել ուսումնական ծրագրերը կայուն տուրիզմի կառավարման ոլորտում, մշակել Բոլոնիայի չափորոշիչներին համապատասխան առարկաներ, կազմել վերջնարդյունքներին համապատասախան դասագրքեր, ներկայացնել դասախոսների վերապատրաստման նոր մեթոդներ և նյութեր, պրակտիկան ներդնել որպես ուսումնական ծրագրի պարտադիր բաղադրիչ:
Ծրագրի համակարգողն է Գերմանիայի կիրառական գիտությունների Յադեի համալսարանը:
Ծրագրի կայքը` http://www.sutoma.eu/
TEMPUS- Armenqa-ն եռամյա ազգային ծրագիր է /2014-2017թթ./, որի նպատակը Հայաստանի որակավորումների ճանաչումն է ազգային և միջազգային աշխատաշուկայում: Արդյունքում, ծրագիրը կապահովի որակավորումների համապատասխանելիությունը աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև կնպաստի կրթությանը վերաբերող օրենքների և կանոնակարգերի համադրելիությանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Ազգային որակավորումների շրջանակին:
Ծրագրի համակարգողն է Շվեդիայի Լինշոփինգ համալսարանը:
Ծրագրի մասին պատմող ամփոփ տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=b5ov7QeK938&feature=share
TEMPUS-PICQA-ն քառամյա ազգային ծրագիր է /2010-2014թթ/, որի նպատակն է կրթության որակի ապահովումը և եվրոպական կրթական համակարգերի մշակումն ու ներդրումը:
Ծրագրի համակարգողն է Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ոլորտում որակի ապահովման կենտրոնը (ASIIN):
Ծրագրի կայքը` www.picqa.org
TEMPUS-DIUSAS -ը եռամյա ազգային ծրագիր է /2010-2012թթ./, որի նպատակը Հայաստանում կրթության որակի ապահովման ու հաստատման ներքին համակարգերի մշակումն ու ներդրումն է, ինչպես նաև բուհերի ինքնագնահատման, ինքնավերլուծության չափորոշիչների ու գործիքակազմի ստեղծումը և համապատասխան գործընթացների իրականացումը:
Ծրագրի համակարգողն է Գերմանիայի Կոբլենց Լանդաու համալսարանը:
TEMPUS-GIZ -ը երկամյա ծրագիր է /2012-2013թթ./, որի նպատակը ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող էլեկտրոնային ուսուցմանն առնչվող որոշումների կայացումը և ռազմավարության մշակումն է, բուհում էլեկտրոնային ուսուցում իրականացնող թիմերի վերապատրաստումը և էլեկտրոնային ուսուցման ծրագրերի մշակումն է:
Ծրագրի համակարգողն է Միջազգային համագործակցության գերմանական ընկերությունը:
|ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ERASMUS + շարժունության եվրոպական ծրագիրը հետևյալ բնագավառներում ուսանողների /բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա/, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի շարժունության նպատակով հիմնված ծրագիր է.
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Ինֆորմացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Բիզնես
- Կենսաբանություն
- Բնագիտություն
- Տուրիզմ
- Կրթություն
- Լեզուներ
- Լրագրություն
- Պատմություն և հնեաբանություն
- Փիլիսոփայություն
- Կրոն և աստվածաբանություն
- Սոցիալական գիտություններ
- Իրավաբանություն
- Ինժեներություն
- Սպորտ
Շարժունությունն իրականացվում է Ռումինիայի Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանում ուսանողների համար /բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա/ 5 ամսով, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի համար 5 օրով: Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում
Նկարագրություն
ERASMUS+ BOOST-ը / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:
Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝
- Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
- Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
- Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
- Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:
Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:
Համակարգող: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ
Քրիստինա Ծատուրյան
Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար
kristina.tsaturyan@aspu.am
ՀՀ գործընկերներ.
Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Շիրակի պետական համալսարան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
Կրթության և գիտության նախարարություն
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն
ԵՄ գործընկերներ.
Կատալոնիայի պոլիտեխնիակական համալսարան /Իսպանիա/
Տալինի տեխնիկական համալսարան/ Էստոնիա/
Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/
Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/
Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան/Իսպանիա/
Պահանջված դրամաշնորհի չափը: 847.371,00
Ծրագրի տևողությունը: 36 ամիս
Էլ.հասցե: info@gspi.am
Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան
©2012 Գյումրի ՏՏ կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նախագծված է GTECH: