- ԳԼԽԱՎՈՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ՇՊՀ
-
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ
- ՔԻՄԻԱ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՍԵՐՎԻՍ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ)
- ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
- ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԹՈԴԻԿԱ(ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ)
- ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
- ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
- ուսանողի ուղեցույց /e-learning/
- ընդունելություն
- դասատախտակ
- քննատախտակ
- Վարձավճարներ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Արտաքին կապեր
- Որակի ապահովման կենտրոն
- Շրջանավարտ
- Ուսանողական խորհուրդ
- Միջին Մասնագիտական Բաժին
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հղումներ
- Ավելին
Շիրակի մայր բուհը` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, հիմնադրվել է 1934թ-ին: Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ուներ շուրջ 16 դասախոս եւ 100 ուսանող /նրանց մեջ էր նաեւ ապագա մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազը/: Հիմնադիր ռեկտոր Ս. Մովսիսյանին /1935-37թթ./ հաջողվեց կարճ ժամանակամիջոցում հավաքել դասախոսական փորձառու կազմ, ներգրավել քաղաքի դպրոցների հայտնի ուսուցիչների, նաեւ մայրաքաղաքից հրավիրել անվանի մասնագետների: Ինստիտուտը շուտով դարձավ լենինականցիների հպարտության առարկան, վերածվեց քաղաքի մտավորական կյանքի կենտրոնի:
Ներկայումս Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում բուհական ուսումնառություն է կազմակերպվում ավելի քան 30 մասնագիտությունների գծով:
Բակալավրատուրայի 28 մասնագիտությունների գծով ինստիտուտում իրականացվում է նաեւ հեռակա ուսուցում: Մագիստրոսական ուսուցում բուհում իրականացվում է 16 մասնագիտությունների գծով:
Ինստիտուտում առկա եւ հեռակա ուսուցմամբ սովորում են 6000-ից ավելի ուսանողներ` անվճար եւ վճարովի համակարգերում:
Ինստիտուտն ունի իր օրհներգը, զինանշանը եւ ոսկյա հուշամեդալը, որը Գիտական խորհրդի որոշմամբ հանձնվում է «ԳՊՄԻ պատվավոր պրոֆեսոր» շնորհին արժանացածներին:
Իր կենսգործունեության 80 տարիների ընթացքում մանկավարժական ինստիտուտը տվել է ավելի քան 20 000 շրջանավարտ, որոնց մեծ մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել եւ այժմ էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը: Նրանք դպրոցի հազարավոր փորձաշատ կամ նորաթուխ ուսուցիչներ են, հարյուրների հասնող վաստակավոր մանկավարժներ, որոնցից շատերն արժանացել են հասարակության բարձր գնահատանքին, ամենատարբեր պատվավոր կոչումների ու կառավարական պարգեւների:
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը 75 տարեկան է
Շիրակի մայր բուհի հիմնադրման 80-ամյակին նվիրված և դեռ 2013թ.-ին մեկնարկած միջոցառումների շարքը մեծ հանդիսավորությամբ եզրափակվեց 2014-ի նոյեմբերի 22-ին: Տոնական միջոցառուների վերջին ակորդը տրվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված տոնական հանդիսությամբ: Կառավարության տասնյակ ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, մարզային ու քաղաքային ղեկավարներ, մտավորականներ, մանկավարժական ինստիտուտի բազմաթիվ շրջանավարտներ ու ուսանողներ դրամատիկական դահլիճում միասնաբար ծափահարեցին ամենատարբեր պարգևների արժանացած մանկավարժականցիներին:
ԳՊՄԻ-ի 80 ամյակին նվիրված տոնական հանդիսություն
Էլ.հասցե: info@gspi.am
Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան
©2012 Գյումրի ՏՏ կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նախագծված է GTECH: