- ԳԼԽԱՎՈՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ՇՊՀ
-
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ
- ՔԻՄԻԱ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՍԵՐՎԻՍ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ)
- ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
- ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԹՈԴԻԿԱ(ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ)
- ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
- ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
- ուսանողի ուղեցույց /e-learning/
- ընդունելություն
- դասատախտակ
- քննատախտակ
- Վարձավճարներ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Արտաքին կապեր
- Որակի ապահովման կենտրոն
- Շրջանավարտ
- Ուսանողական խորհուրդ
- Միջին Մասնագիտական Բաժին
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հղումներ
- Ավելին
Ինստիտուտի ամենաերիտասարդ ուսումնական ստորաբաժանումն է, հիմնադրվել է 1993 թ. և ուսուցչական կադրեր է պատրաստում կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, քարտեզագրություն և կադաստրային գործ, սերվիս, բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտություններով: Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը, 1995-2008 թթ. ֆակուլտետը ղեկավարել է դոցենտ Սամվել Սիմոնյանը, 2008-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Անահիտ Գրիգորյանը: Ֆակուլտետի կայացման գործում զգալի ներդրում են ունեցել հանրաճանաչ կենսաքիմիկոսներ Ա. Գալոյանը, Գ. Գևորգյանը, Մ. Սիմոնյանը, Ն. Հակոբյանը, աշխարհագրագետներ Լ. Վալեսյանը, քիմիկոսներ Ա. Ավետիսյանը, Է. Չուխաջյանը, Լ. Մեսրոպյանը և ուրիշներ: Ֆակուլտետն ունի ամուր կապեր ու արդյունավետ համագործակցություն հանրապետության և արտերկրի մի շարք գիտական և ուսումնական կենտրոնների, Ազգային սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի հետ: Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի դասախոսներից շատերն իրենց գիտական մկրտությունը ստացել են ԵՊՀ-ում, ԳԱԱ կենսաքիմիայի, օրգանական և նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներում, որտեղ այժմ էլ շարունակվում է նոր երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը: Ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ ընդգրկված են արտերկրի կազմակերպությունների կողմից մարզի տարածքում ֆինանսավորվող մի քանի բնապահպանական և ագրոբիզնեսի ու ֆերմերային տնտեսությունների խթանման ծրագրերում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում («Օրհուս», «Խազեր», «Ցոլինե» և այլն): Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. Մարտիրոսյանը ղեկավարում է մարզում գործող բնապահպանական «Գեոֆոն» հասարակական կազմակերպությունը:
Ֆակուլտետի կենսաբանություն և աշխարհագրություն մասնագիտություններով մագիստրատուրայում սովորողների ավարտական թեզի հետազոտական մասն իրականացվում է հանրապետության, առանձնապես Շիրակի մարզի մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր հիմնարկությունների (ՇՄ փորձագիտական կենտրոն, Սելեկցիոն կայան, «Կարմիր խաչի» պոլիկլինիկա) լաբորատորիաներում:
Վերջին տարիներին ֆակուլտետում շարք են մտել արդիական սարքավորումներով հագեցած երեք լաբորատորիաներ, երեք մասնագիտական լսարաններ, ստեղծվել են լաբորատոր նյութերի պահպանման անհրաժեշտ պայմաններ:
Իր կազմում ֆակուլտետն ունի 3 ամբիոն:
Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի դեկան` Անահիտ Գրիգորյան
ԱՄԲԻՈՆՆԵՐ