- ԳԼԽԱՎՈՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ՇՊՀ
-
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ
- ՔԻՄԻԱ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՍԵՐՎԻՍ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ)
- ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
- ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԹՈԴԻԿԱ(ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ)
- ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
- ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
- ուսանողի ուղեցույց /e-learning/
- ընդունելություն
- դասատախտակ
- քննատախտակ
- Վարձավճարներ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Արտաքին կապեր
- Որակի ապահովման կենտրոն
- Շրջանավարտ
- Ուսանողական խորհուրդ
- Միջին Մասնագիտական Բաժին
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հղումներ
- Ավելին
Պատմաբանասիրականն ինստիտուտի հիմնադիր ֆակուլտետներից է, ստեղծվել է 1935 թվականին: Նրա առաջին վարիչը արձակագիր Անդրանիկ Հովսեփյանն էր (1935-38թթ.): Տարբեր տարիներ իբրև դեկան ֆակուլտետում պաշտոնավարել են դոցենտներ Սաքո Սարգսյանը, Հայկազ Գյուրջյանը, Զարիկ Շահնազարյանը, պրոֆեսորներ Սենեքերիմ Մելքոնյանը, Սևակ Արզումանյանը, Էմմա Հովհաննիսյանը, դոցենտ Ռուդոլֆ Սիմոնյանը, պատմ. գիտ. դոկտոր Սարգիս Պետրոսյանը, 2007-ից ֆակուլտետը ղեկավարում է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը: Նախապես ֆակուլտետը կոչվել է լեզվագիտական, ավելի ուշ` բանասիրական, ներկայումս` պատմաբանասիրական` իր 4 բաժիններով` հայոց լեզվի և գրականության, լրագրության, պատմության և իրավագիտության: Նրա առաջին երախտավոր դասախոսներից էին գրականագետներ Արշավիր Մխիթարյանը, Սաքո Սարգսյանը, Հեկտոր Ռշտունին, Ալեքսանդր Բաբասյանը, Սարգիս Խաչատրյանը, Անահիտ Ամիրյանը, ավելի ուշ` լեզվաբաններ Արարատ Ղարիբյանը, Գուրգեն Սևակը, Սերգեյ Աբրահամյանը, Վաղարշակ Քոսյանը, Սենեքերիմ Մելքոնյանը, Բելա Եսաջանյանը, գրականագետներ Մայիս Ավդալբեկյանը, Նորայր Դաբաղյանը, պատմաբաններ Հրանտ Գևորգյանը, Հարություն Քոթանջյանը, Ս. Շլեպչյանը, Գևորգ Ղարիբջանյանը:
Ֆակուլտետի հիմքի վրա հետագայում կազմավորվեցին այսօր արդեն ինքնուրույն գործող մանկավարժության և օտար լեզուների ֆակուլտետները: Ուսումնական գործին զուգընթաց` ֆակուլտետը միշտ ապրել է նաև գիտական լիարժեք կյանքով, այստեղ հայ լեզվաբանության և գրականության, հայոց պատմության բազմաթիվ արժեքավոր աշխատություններ են լույս ընծայվել, տասնյակ գիտնականներ են ծնունդ առել` լեզվաբաններ Ս. Մելքոնյան, Հ. Հարությունյան, Խ. Բադիկյան, Հ. Հակոբյան, Ս. Հայրապետյան, գրականագետներ Վ. Կիրակոսյան, Հ. Հակոբջանյան, պատմաբաններ Մ. Զուլալյան, Ս. Պետրոսյան և ուրիշներ: Այս ֆակուլտետում են սովորել հայ նոր քնարերգության մեծերից մեկը` Հովհ. Շիրազը, բանաստեղծներ Շ. Թորոսյանը, Ք. Գրիգորյանը, Լ. Թորոսյանը, արձակագիրներ Հ. Հակոբջանյանը, Լ. Խեչոյանը, քաղաքական, հասարակական ու մշակույթի բազմաթիվ գործիչներ, մայրենի լեզվի և գրականության հազարավոր ուսուցիչներ:
2008-ից ֆակուլտետում իրականացվում է նաև մագիստրոսական ուսումնառություն` հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն եւ իրավագիտություն մասնագիտություններ գծով:
Այսօր ֆակուլտետում աշխատում է վաստակաշատ ու սիրված դասախոսների մի մեծ համաստեղություն` Ս. Մելքոնյան, Ս. Պետրոսյան, Ս. Կուրազյան, Ս. Հայրապետյան, Ե. Վարդանյան, Ա. Հակոբյան և ուրիշներ:
Ֆակուլտետն ապրում է ուսանողական բուռն ու աշխույժ կյանքով, ունի ձևավորված գեղեցիկ ու բարի ավանդույթներ:
Պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան` Սերգո Հայրապետյան
ԱՄԲԻՈՆՆԵՐ