Ս Կ Ի Զ Բ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳՊՄԻ ԱՌԱՋԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (E-learning) ԴԱՍԸՆԹԱՑ

 
1 2
 
 
 
Մեր հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք Գյումրի, Պ. Սեվակ 4
 Պաշտոնական կայք` gspi.am
+374 (312)3-21-99, 6-94-94

Հարգելի' ուսանող. ողջունում ենք «ԳՊՄԻ ուսուցման գործընթացի ուղեցույց ուսանողի համար» էլեկտրոնային ուսուցման դասընթացի շրջանակում:

Այսօր կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում պահանջվում է կրթական լայնածավալ հնարավորությունների ստեղծում, ուսուցման քաղաքականության ընդլայնում, որը կբերի անձի անհատականության ձևավորմանը, նրա ազատ զարգացմանը:

Այս դասընթացը դիտարկում է կրթական հնարավորությունների ստեղծման քայլերից մեկը, այն կարևոր օժանդակություն է ուսանողների համար:

Դասընթացում ներկայացված են կրեդիտային համակարգով ուսումնառության գործընթացի առանձնահատկությունները, այդ գործընթացին վերաբերող հանձնառությունները, դրանց նկարագրերը, ուսումնառության կազմակերպման ձևերն ու բաղադրիչները:

 
IDevice Icon

Դասընթացի նպատակը

դասընթացը նպատակ ունի օգնելու Ձեզ ճիշտ կողմնորոշվել ԳՊՄԻ-ի ուսումնական գործընթացում, ծանոթանալ կրեդիտային համակարգով ուսուցման առանձնահատկություններին, տիրապետել առանձին կիրառական հմտությունների:

Ձեզ առաջարկվող դասընթացն էլեկտրոնային ուսուցման իրականացման սկիզբն է բուհում, որն հետագայում ուսուցման առավել լայն հնարավորությունների նպատակադրությամբ պայմանավորված, կարևոր նշանակություն ունի ինչպես ուսանողների գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ մեր բուհի բարեփոխումների արդյունավետ ընթացքի համար:

Այս դասընթացի ընթացքում ուսանողը.

Կիմանա

  • ուսանողի իրավունքներն ու պարտականությունները
  • կրեդիտային համակարգով ուսուցման ընթացակարգի մասին
  • գիտելիքների ստուգման և գնահատման գործընթացի բովանդակությունը
  • ուսումնառության կազմակերպման ձևերը, պրակտիկաների անցկացման հնարավորությունները և ամփոփիչ ատեստավորման կանոնակարգը

Կկարողանա

  • ստացած գիտելիքները ճիշտ կիրառության մեջ դնել ուսումնառության գործընթացում` ցուցաբերելով ընդգրկվածություն և ակտիվ մասնակցություն
  • պաշտպանել իր իրավունքները և իրականացնել պարտականությունները
  • ճիշտ գնահատել սեփական գիտելիքներն ու կարողությունները
  • ակտիվորեն մասնակցել ուսումնառության կազմակերպման բոլոր ձևերին, նախապատրաստվել ամփոփիչ ատեստավորմանը

IDevice Icon

Խորհելու համար...