Բ Ա Կ Ա Լ Ա Վ Ր Ի Ա Տ

Բարձրագույն կրթության բակալավրի որակավորման (առաջին աստիճան) համար սահմանված է 240 կրեդիտ (4 տարի տևողությամբ առկա և 5 տարի տևողությամբ հեռակա ուսուցում): Բակալավրի որակավորումը ձեռք է բերվում չորս տարի տևողությամբ առկա ուսուցումից հետո: Բակալավրի որակավորման կրթական ծրագիրը կազմված է ընդհանուր, մասնագիտական, մասնագիտական պարտադիր և ընտրովի դասընթացներից: Առաջին աստիճանի ընդունելության համար սահմանված նվազագույն պահանջը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ավարտական վկայականի կամ միջին մասնագիտական աստիճանի առկայությունն է: Ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ավարտական քննություններով և / կամ ավարտական աշխատանքի պաշտպանությամբ: