Հ Ե Տ Ա Զ Ո Տ Ո Ղ

  • ԳՊՄԻ-ի ասպիրանտներ/ հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթություն /մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան/ ունեցող անձինք:
  • Առկա ուսուցմամբ ասպիրանտին հատկացվող առավելագույն ժամկետը 3 տարի է, հեռակա ուսուցմամբ ասպիրանտին` 4 տարի, հայցորդին` 5 տարի, որի ընթացքում հետազոտողը պարտավոր է մասնակցել ուսումնական պլանով նախատեսված դասընթացներին և հավաքել համապատասխան կրեդիտներ։
  • Միաժամանակ երկու և ավելի բուհերում կամ կազմակերպություններում հետազոտող ձևակերպվել չի թույլատրվում: Ասպիրանտական ուսուցման, ինչպես նաև հայցորդի կարգավիճակով ուսումնառության լրիվ ժամկետն անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ ասպիրանտ/հայցորդ ձևակերպվելու իրավունքից:
  • Ասպիրանտի ընդունելությունը և հրամանագրումը կատարվում է ռեկտորի հրամանով` ըստ ասպիրանտուրայի ընդունելության քննությունների կանոնակարգի:
  • Հայցորդների ձևակերպումը կատարվում է տարեկան մեկ անգամ` հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 20-­ը, ԳՊՄԻ-ի ռեկտորի հրամանով՝ ըստ ասպիրանտուրայի բաժնի ներկայացրած փաստաթղթերի և համապատասխան ամբիոնի եզրակացության:
  • Հայցորդից պահանջվում է համապատասխան փաստաթղթերի փաթեթ:
  • Ասպիրանտից պահանջվում է համապատասխան փաստաթղթերի փաթեթ: