ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը տարածվում է ուսուցման բոլոր ձևերով բարձրագույն կրթություն ստացող շրջանավարտների վրա։Ամփոփիչ ատեստավորման նպատակն է պարզել շրջանավարտի պատրաստ­ման մակարդակի համապատասխանությունը բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին։

 Ամփոփիչ քննության (քննությունների), ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության դրական («բավարար», «լավ», «գերազանց») արդյունքների հիման վրա, որոնք ձևակերպված են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների արձանագրություններով, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կայացնում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և բարձրագույն կրթության դիպլոմ տալու մասին։ Բացասական («անբավարար») արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում և բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում։

 Կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում՝ 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջա­նավարտներին։ >>>>>>>