ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐ

Ուսանողների առաջին մանկավարժական/արտադրական պրակտիկան կազմակերպվում է 6-րդ ուսումնական կիսամյակի իններորդ շաբաթից (նոյեմբերի մեկից):

Ուսանողների երկրորդ մանկավարժական/արտադրական պրակտիկան կազմակերպվում է 7-րդ ուսումնական կիսամյակի իններորդ շաբաթից:

 


Մասնագիտական պրակտիկա

 Մասնագիտական պրակտիկան ուսանողների տեսական և պրակտիկ պատրաստության կապող օղակն է, ուսուցման որակի բարձրացման կարևոր պայմանը, պրոֆեսիոնալ մանկավարժական կոմպետենցիաների ձևավորման նախապայմանը:

 Պրակտիկայի հիմնական նպատակն է ուսանողի մոտ` որպես մասնագիտական գործունեության ապագա սուբյեկտի, ձևավորել ուսուցչի, դասղեկի և դաստիարակի մասնագիտական գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելու կոմպետենցիաներ: Պրակտիկան ունի`

 1) ճանաչողական նպատակ

2) դաստիարակչական նպատակ

3) ուսումնամեթոդական նպատակ

4) փորձարարական նպատակ

Պրակտիկան իրականցավում է մի քանի մակարդակներում.

  • Մանկավարժական պրակտիկա

  • Ուսումնամանկավարժական պրակտիկա

  • Փորձնական դասեր և պարապմունքներ

որոնցից յուրաքանչյուրը գիտելիքների, կարողությունների, հմտությունների յուրացման մեկ մակարդակ և հնարավորություն է ենթադրում:

 Պրակտիկայի արդյունքները ամփոփվում են ֆակուլտետում` ամփոփիչ կոնֆերանսում, որտեղ ուսանողները ներկայացնում են թեմատիկ հաղորդումներ, վերլուծում պրակտիկայի ընթացքն ու արդյունքները: Կոնֆերանսին կազմակերպվում է ցուցահանդես, որտեղ ներկայացվում են դասերին և արտադպրոցական պարապմունքների ժամանակ աշակերտների կատարած ստեղծագործական աշխատանքները, պատի թերթեր, նկարներ: Կազմակերպվում է ուսանողների պատրաստած լավագույն դիդակտիկ պարագաների ու նյութերի ցուցահանդես-մրցույթ:

 Պրակտիկայից հարգելի պատճառով բացակայած ուսանողին դեկանատի և մասնագիտական ամբիոնի համատեղ որոշմամբ և հաստատված ժամանակացույցով տրվում է պրակտիկայի անցման լրացուցիչ հնարավորություն, իսկ անհարգելի պատճառով բացակայած և անբավարար գնահատված ուսանողը հաջորդ ուսումնական տարում պետք է կրկնի ամբողջ կուրսը:

Պրակտիկայի պաշտպանության հանձնաժողովը` խմբային ղեկավարը, մանկավարժություն և հոգեբանություն դասավանդողները, իրականացնում են պաշտպանության գործընթացը, գնահատում սովորողներին: