ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ ԵՎ ՁԵՎԵՐ

IDevice Icon

Հարգելի' ուսանող

Այս գլխում դու կծանոթանաս ԳՊՄԻ-ում ուսումնառության կազմակերպման բաղադրիչներին և ձևերին:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
 

Բարձրագույն կրթության համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում պրակտիկ գիտելիքների ձեռքբերումը, որը բխում է մասնագիտական կրթության պահանջներից: Ուսումնական գործընթացը ենթադրում է ոչ միայն ուսանողի կողմից գիտական գիտելիքների յուրացում, այլ նաև գործնական կարողությունների զարգացում, պրակտիկ խնդիրների լուծում:

Դասախոսությունը բուհական կրթության գործընթացի կարևոր ձևերից է, որը զբաղեցնում է լրիվ դասը կամ նրա մի մասը: Դասախոսության էական կողմն այն է, որ ուսումնական նյութը յուրացվում է ամբողջապես: Այն ուղղված է սովորողի ակտիվության զարգացմանը և գիտական գիտելիքների փոխանցման հիմնական ձևերից է:

Դասախոսությանը զուգակցվում են դասավանդողի բացատրությունները, պարզաբանումները, ապացույցներն ու հիմնավորումները:

Դասախոսության ընթացքում օգտագործվում են դիտազննական պարագաներ, ուսուցման տեխնիկական միջոցներ: Դասախոսությունը տարվում է դանդաղ, որպեսզի սովորողները կարողանան գրառումներ կատարել: Դրան, իհարկե, օգնում է ուսուցանողը, շեշտելով նշումներ կատարելու պահերը, ուսումնասիրվող նյութի կարևոր մասերը և այլն:

Դասախոսության արդյունավետությունը ենթադրում է դասախոսության պլանի հստակորեն կազմում, հարցերի տրամաբանական կապերի պահպանում, դիտազննական պարագաների և ուսուցման տեխնիկական միջոցների ճիշտ ընտրություն և այլն:

Դասախոսություններին կարող են ուղեկցել սեմինար և գործնական պարապմունքները (խմբային քննարկումներ, բանավեճեր կազմակերպելու համար), ուսումնասիրված տեսական գիտելիքը ավելի հիմնավոր յուրացնելու և կիրառական նշանակությունը հասկանալու համար:

Դասախոսություն մեթոդի կիրառման ընթացքում կարելի է օգտագործել ուսանողի մտածողությունն ակտիվացնելու, երկար ժամանակ նրանց ուշադրությունը, տրամաբանական մտապահումը ապահովելու, ուսումնասիրվող նյութը փաստարկելու, հիմնավորելու և այլ հնարներ: