ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱԶՄԱԳՈՐԾՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ուսանողների գիտելիքների գնահատման համակարգը պետք է ունենա գնահատման և նշագրման հստակ և հրապարակված չափանիշներ:

Օգտագործվող գնահատման սանդղակը պետք է հնարավորություն տա առանց դժվարության հաշվարկելու կիսամյակի և ուսումնառության ողջ շրջանի ընթացքում ուսանողի վաստակած վարկանիշային միավորները /ՎՄ - սահմանումը տրվում է ստորև/` միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող ուսանողների առաջադիմությունները համեմատելու համար:

Օգտագործվող գնահատման սանդղակը պետք է հնարավորություն տա հաշվարկելու ուսանողի միջին որակական գնահատականը /ՄՈԳ - սահմանումը տրվում է ստորև/ կիսամյակի և ուսումնառության ցանկացած ժամանակահատվածի համար` ուսանողի բացարձակ առաջադիմության չափման համար:

Գնահատումները կատարվում են թվային կամ տառային տարբերակված գնահատականներով:

Ընթացիկ գնահատման եղանակից և գնահատականների նշագրման ձևից (ստուգարք կամ տարբերակված գնահատում) անկախ՝ բոլոր տեսակի վերջնական /ամփոփիչ/ գնահատումներն իրականացվում են կիսամյակի ուսումնական պարապմունքների ավարտից հետո կազմակերպվող գիտելիքների ստուգման միջոցով:

Ուսանողի գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի էությունն այն է, որ յուրաքանչյուր առարկայի համար ուսանողի ամփոփ /վերջնական/ գնահատականը ձևավորվում է ամբողջ կիսամյակի ընթացքում՝ գնահատման գործոնների և դրանց կշիռների հիման վրա՝ հաշվի առնելով՝

ա/ հաճախումները,

բ/ գիտելիքների ստուգման ընթացիկ և

գ/ ամփոփիչ փուլերի արդյունքները, 

դ/ սեմինար, գործնական ու լաբորատոր աշխատանքներին ակտիվությունը,

ե/ անհատական աշխատանքը

Գործոններից յուրաքանչյուրը գնահատվում է 100 միավորանոց համակարգով: Գնահատման ավանդական /հինգ նիշային/ համակարգի հետ համեմատման համար տե'ս ստորև բերված աղյուսակը.

IDevice Icon

ԱՂՅՈՒՍԱԿ




Ինչպես արդեն նշվել է, կիսամյակը բաղկացած է 20 շաբաթից /16 շաբաթը՝ ուսումնական պարապմունքների, իսկ 4 շաբաթը՝ ամփոփիչ քննաշրջանի համար/, որի ընթացքում, ուսումնական գործընթացին զուգահեռ, փուլերով կատարվում է գիտելիքի ստուգման և գնահատականի ձևավորման գործընթացը:

ԳՊՄԻ-ում նախատեսված է հատուկ մասնագիտական այն առարկաների գծով, որոնք կիսամյակում ավարտվում են քննությունով, անցկացնել երկու ընթացիկ և մեկ ամփոփիչ ստուգումներ` տարբերակված գնահատականներով /A+ - ից մինչև C-, կամ 0-ից մինչև 100 միավոր/: Սրանց համար կիսամյակը տրոհվում է 3 փուլի՝ 9 շաբաթ, 7 շաբաթ և կիսամյակային քննաշրջանի ամփոփիչ ստուգում:

ԱՌԱՐԿԱՅԻ ԿՐԵԴԻՏԸ ՉՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ ՀԵՌԱՑՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 Ուսանողը չի ստանում տվյալ առարկայի կրեդիտը՝

  • եթե տվյալ առարկայից կիսամյակի ընթացքում, ամփոփիչ քննաշրջանից հետո, վերջնական հաշվարկված գնահատականը փոքր է 10-ից,
  • եթե լուծարքում չի հաղթահարել դրական գնահատականի շեմը /40 %/:
Կիսամյակի արդյունքներով ուսանողը հեռացվում է ինստիտուտից, եթե նա չի հավաքել 30 կրեդիտ, այսինքն՝ մեկ և ավելի առարկաներից կրեդիտ չի վաստակել: