ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿՇԻՌՆԵՐԸ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿՇԻՌՆԵՐԸ

Առկա ուսուցման կրեդիտային կրթական ծրագրով բազմագործոնային (վերջնական) գնահատականը ձևավորվում է համապատասխան կշիռներով` երեք, չորս կամ հինգ գործոնների հիման վրա: Ստորև բերված են գործոնները իրենց կշիռներով:

Առկա


Երեք գործոն
Չորս գործոն
Հինգ գործոն
Հաճախումներ 10 10 10
Ընթացիկ ակտիվություն
20 10 10
Ընթացիկ ստուգում
- 30 20
Ընթացիկ ստուգում
- -
20
Ամփոփիչ ստուգում 70 50

40

IDevice Icon

Հեռակա




Իսկ մնացած առարկաների համար կիսամյակը տրոհվում է երկու փուլի՝ մեկ ընթացիկ /10-11-րդ շաբաթների ընթացքում, որի ժամանակ ստուգումն իրականացվում է ստուգարքով/ և կիսամյակային քննաշրջանի ամփոփիչ ստուգում /այս ժամանակ ստուգման ձևը որոշվում է ուսումնական պլանով նախատեսված տարբերակով՝ քննություն կամ ստուգարք/:

 Յուրաքանչյուր փուլի վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացվում են գիտելիքների ստուգում և բացակայությունների գրանցում: Ամեն փուլում ուսանողին ընձեռվում է բացակայությունների լրացման հնարավորություն: Կիսամյակի վերջում, նախքան ամփոփիչ ստուգման անցկացումը, կատարվում է ուսանողի անհատական աշխատանքի և գործնական, սեմինար ու լաբորատոր աշխատանքների մասնակցության ակտիվության գնահատում: Ամփոփիչ քննաշրջանից հետո ձևավորվում է վերջնական հաշվարկային ամփոփ գնահատականը և համապատասխան ուսանողների համար կազմակերպվում է լուծարք:

Ակադեմիական պարտքերի լուծարումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված ամփոփիչ ստուգման համար սահմանված ձևով. լուծարման միավորի կշիռը համապատասխանում է ամփոփիչ ստուգման միավորի կշիռին: Լուծարքի ժամանակ ստացած միավորի կշիռը փոխարինվում է ամփոփիչ գնահատականին նույն կշռով, եթե ուսանողը լուծարքի ժամանակ ստացել է 40 և ավելի միավոր: