ՍԵՄԻՆԱՐ

 
Սեմինարը ուսուցման կազմակերպման ձևերից մեկն է: Սեմինարն ունի հետևյալ նպատակները՝ զարգացնող, դաստիարակող և ուսուցողական: Սեմինարը ունի պարզ կառուցվածք. Այն սկսվում է թեմայի ներածությամբ, այնուհետև քննարկում է թեմային առնչվող հայտարարված հարցերը: Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես են գալիս սովորողները, երբեմն նաև դասախոսը, որը հնարավորություն է տալիս որոշելու ճշմարտության հասնելու ուղին: Սեմինար պարապմունքի ավարտին ամփոփվում են արդյունքները և արվում են ընդհանրացումներ: Սեմինարը ձևավորվում է սովորողների սեփական կարծիքն ու մոտեցումը թեմայի վերաբերյալ, ամրապնդվում են համոզմունքներ, զարգանում է քննադատական մտածողությունը, բանավիճելու, ապացուցելու, ընդհանրացնելու և տրամաբանելու կարողությունը: Սեմինարը նպաստում է նաև բանավոր խոսքի զարգացմանը: Դրանք ենթադրում են տեխնիկական նախապատրաստում, դիդակտիկական նյութեր և այլն: Շատ կարևոր է սեմինարի թեմայի ընտրությունը, որը պետք է բխի ծրագրային նյութի կոնկրետ բովանդակությունից: