ԳՈՐԾՆԱԿԱՆ

 
Ուսուցման կազմակերպման մեկ այլ ձև է գործնական պարապմունքը: Այն իրականացվում է ոչ միայն լսարանային այլև լաբորատոր պայմաններում: Գործնական մեթոդների հիմնական տեսակներն են վարժությունները, գործնական առաջադրանքները, լաբորատոր պարապմունքները, ուսուցողական խաղերը: Գործնական աշխատանքի հիմնական նպատակն է սովորողների ձեռք բերած գիտելիքների կիրառումը, դրանց գործնական բնույթ հաղորդելը, ամրապնդումը և կարողությունների ու հմտությունների ձևավորումը: Գործնական պարապմունքների մեթոդին վերագրվում է նաև գիտելիքների խորացման և ամրապնդման գործառույթը:
 Լաբորատոր աշխատանքի հիմնական գործառույթն է սովորողին մոտեցնել գիտափորձարարական-հետազոտական աշխատանքներին: