ԳՊՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

    Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (ԳՊՄԻ) Շիրակի մարզի բարձրագույն մանկավարժական կրթություն իրականացնող հաստատություն է, որն ունի շուրջ 80 տարվա  պատմություն: ԳՊՄԻ-ը բարի համբավ վայելող ուսումնագիտական և մշակութային կենտրոն է: Բուհն ունի վեց ֆակուլտետ` ֆիզիկամաթեմատիկական, բնագիտաաշխարհագրական, պատմաբանասիրական, օտար լեզուների, մանկավարժության, ֆիզիկական դաստիարակության և զինվորական պատրաստության, որտեղ սովորում են շուրջ 4000 ուսանողներ:

 Իր գոյության ընթացքում բուհը տվել է ավելի քան 75000 շրջանավարտ, ովքեր համալրել են ոչ միայն Շիրակի մարզի մանկավարժների շարքերը, այլև իրենց ներդրումն են ունեցել հանրապետության ակադեմիական համակարգում, հասարակական և քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:

 

ԳՊՄԻ նպատակներից է նաև ազգային բանակին առողջ զինվոր տալը, ինչպես նաև այն լավագույն ավանդույթների պահպանումն ու հետագա զարգացումը, որոնք արմատավորվել են ինստիտուտի այնպիսի փառաբանված մարզիկ սաների կողմից, ինչպիսիք են աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ Յ. Վարդանյանը, Լ. Ջուլֆալակյանը, Ի. Միլիտոսյանը, Մ. Իսկանդարյանը, Նազիկ Ավդալյանը, Արթուր Ալեքսանյանը և ուրիշներ: Ուսումնադաստիարակչական և գիտական աշխատանքների բնագավառում ձեռք բերած հաջողությունների հիմնական գրավականներից մեկը ինստիտուտում ավելի ամրապնդվող աշխատանքային ստեղծագործական մթնոլորտն է:11

                                                                                                                                                        
 
Հարգելի' ուսանող, քո բուհի անցուդարձից ավելի մանրամասն տեղեկություններ ստացիր այստեղ:

ԳՊՄԻ ուսանողների հետ կնքվող պայմանագրի ձև

Քո իրավունքներին ու պարտականություններին կարող ես ծանոթանալ, դիտելով այս ֆայլը`