ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱԾԱՎԱԼԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բոլոր կրթական աստիճաններում առկա ուսուցմամբ ուսանողի տարեկան ուսումնական բեռնված­ու­թ­յունը սահ­մանվում է 1800 ժամ, որը համարժեք է 60 ECTS կրեդիտի:

1 ECTS կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, անհատական և ինքնուրույն) ուսումնական բեռնվածութ­յանը:

Ուսումնական տարվա տևողությունը 40 շաբաթ է, որից 32-ը տրամադրվում է ուսումնական պարապ­մունքներին, 8-ը՝ քննաշրջաններին: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակներով` աշնանային և գարնա­նային: Այսինքն՝ յուրաքանչյուր կիսամյակ ներառում է 16 շաբաթ՝ ուսումնական պարապմունքների և 4 շաբաթ՝ քննաշրջանի համար:

Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի:

Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն, իսկ մեկ ուսումնական տարում` 60 կրեդիտ: