ԳՊՄԻ ԿՐԹԱԿԱՐԳԸ

Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը բաղկացած է 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթությունից (տարրական, հիմնական և ավագ դպրոց), նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթությունից և բարձրագույն կրթությունից:

 Բարձրագույն կրթությունը կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»՚ ՀՀ օրենքներով և գտնվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիազորության ներքո:

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը գործում է եռաստիճան կրթական համակարգով: Այս աստիճաններից յուրաքանչյուրը ենթադրում է առանձին բովանդակություն, որոնք գործում են ինքնուրույն և փոխկապակցված: