- ԳԼԽԱՎՈՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ՇՊՀ
-
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ
- ՔԻՄԻԱ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՍԵՐՎԻՍ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ)
- ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
- ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԹՈԴԻԿԱ(ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ)
- ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
- ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
- ուսանողի ուղեցույց /e-learning/
- ընդունելություն
- դասատախտակ
- քննատախտակ
- Վարձավճարներ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Արտաքին կապեր
- Որակի ապահովման կենտրոն
- Շրջանավարտ
- Ուսանողական խորհուրդ
- Միջին Մասնագիտական Բաժին
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հղումներ
- Ավելին
Փիլիսոփայությունը որպես հիմնական դասընթաց ինստիտուտում դասավանդվել է մշտապես՝ ինստիտուտի հիմնադրման տարեթվից/1934թ./: Երկար տարիներ ամբիոնը գործել է տարբեր անվանումներով, նախ, իբրև մարքս-լենինյան փիլիսոփայության, ապա փիլիսոփայության և գիտական կոմունիզմի, ավելի ուշ փիլիսոփայության և քաղաքատնտեսության ամբիոն: Իսկ 1991թվականից՝ որպես ինքնուրույն՝ փիլիսոփայության ամբիոն: 2013 թվականին ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ամբիոն տեղափոխվեցին ‹‹Քաղաքագիտություն›› և ‹‹Սոցիոլոգիա›› առարկաները և ամբիոնը վերանվանվեց ‹‹Փիլիսոփայության և հասարակագիտության››:
Ինստիտուտի գոյության շուրջ 70-ամյա պատմության ընթացքում ամբիոնում աշխատել և փիլիսոփայություն են դասավանդել բուհական կրթության բազմաթիվ երախտավորներ, այդ թվում՝ ինստիտուտի ռեկտորներ, անվանի դասախոսներ՝ դոցենտներ Մովսես Մարգարյանը, Շավարշ Ազնաուրյանը, պրոֆեսոր Կարապետ Հովսեփյանը: Տարբեր տարիներ ամբիոնը հաջորդաբար գլխավորել են՝ դոցենտ Հովակիմ Գրաբսկին, պրոֆեսոր Կարապետ Հովսեփյանը, դոցենտ Հերբերտ Բարսեղյանը: 2008-ից ամբիոնը ղեկավարում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Հարոյանը: Փիլիսոփայական կադրերի պատրաստման և բուհական կրթության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար 2004թ. ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ամբիոնը կոչվեց պրոֆեսոր Կ.Հովսեփյանի անունով:
Այժմ ամբիոնում աշխատում են ութ դասախոս, որից երեքը գիտության թեկնածուներ են, դոցենտներ, երկուսը՝ ասիստենտներ, իսկ մյուսները՝ դասախոսներ:
Ամբիոնը ուսումնական գործընթաց է իրականացնում ինստիտուտի բոլոր ֆակուլտետներում՝ փիլիսոփայություն, մշակութաբանություն, կրոնագիտություն, իրավագիտություն, տրամաբանություն, քաղաքագիտություն և սոցիոլոգիա առարկաների գծով: Նրա դասախոսները բազմաթիվ գիտական հոդվածների, մի շարք ուսումնաօժանդակ ձեռնարկների, մենագրությունների հեղինակներ են: Նրանք բազմիցս զեկուցումներով և հաղորդումներով հանդես են եկել միջազգային, հանրապետական գիտաժողովներում: Գիտական հոդվածներով հանդես են գալիս ինչպես հանրապետական ամսագրերում, այնպես էլ ինստիտուտում մշտապես անցկացվող գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Ամբիոնում իրականացվում է գիտահետազոտական հեռանկարային ծրագիր՝ ‹‹Փիլիսոփայություն և մշակույթ›› հիմնախնդրի շուրջ: Այդ ծրագրի շրջանակներում 2010թ. հրատարկվեց գիտական աշխատանքների ժողովածուի առաջին պրակը, որում ընդգրկված էին ինչպես ամբիոնի դասախոսների, այնպես էլ ինստիտուտի հումանիտար և բնագիտական մի շարք ամբիոնների դասախոսների գիտական աշխատանքները: Նույն թեմատիկայով հրատարկման է պատրաստվում ժողովածուի երկրորդ պրակը/2014թ./:
Ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց ամբիոնի դասախոսները գործուն մասնակցություն են ունենում քաղաքի, մարզի և Հանրապետության հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքին:
![]() |
Հարոյան Հայկ Փիլ. գ. թ.դոցենտ Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Ղանդիլյան Զավեն Ասիստենտ Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Խաչկալյան Սիրանուշ Ասիստենտ Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Հախվերդյան Վարդան Փիլ. գ. թ., դոցենտ Ինքնակենսագրությունննն Աշխատություններ Վկայագրեր |
|
Ղալաչյան Ժիրայր Դասախոս Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
||||
Էլ.հասցե: info@gspi.am
Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան
©2012 Գյումրի ՏՏ կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նախագծված է GTECH: