- ԳԼԽԱՎՈՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ՇՊՀ
-
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ
- ՔԻՄԻԱ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՍԵՐՎԻՍ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ)
- ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ
- ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
- ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԹՈԴԻԿԱ(ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ)
- ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
- ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
- ուսանողի ուղեցույց /e-learning/
- ընդունելություն
- դասատախտակ
- քննատախտակ
- Վարձավճարներ
-
մասնագիտության կրթական ծրագրեր
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Արտաքին կապեր
- Որակի ապահովման կենտրոն
- Շրջանավարտ
- Ուսանողական խորհուրդ
- Միջին Մասնագիտական Բաժին
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հղումներ
- Ավելին
Բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնը տաբեր անվանումներով գործում է 1930-ական թվականներից սկսած: Տարբեր ժամանակներում ամբիոնը ղեկավարել են`անվանի մանկավարժներ` Գագիկ Գրիգորյանը, Մնացական Բադալյանը, Մակար Կարապետյանը, դոցենտներ` Սերժ Սարգսյանը, Հրանտ Ղուկասյանը, Պողոս Մկոյանը, Վոլոդյա Բաբաջանյանը, Ռազմիկ Մաթևոսյանը, պրոֆեսորներ` Սարգիս Մարկոսյանը, Աղասի Թավադյանը, Արամայիս Բաբլոյանը: Սկսած 1995 թվականից մինչև այժմ ամբիոնը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը:
Ներկայումս ամբիոնում աշխատում են հինգ գիտությունների թեկնածուներ, դոցենտներ (Ռ. Բաբաջանյան, Ռ. Մաթևոսյան, Ա. Ֆարմանյան, Մ. Մութաֆյան, Ա.Սարգսյան), հինգ գիտությունների թեկնածուներ (Ս. Վարդանյան, Ա. Աթոյան, Շ.Ալվաջյան, Լ. Մարգարյան, Գ. Հայրապետյան), մեկ ասիստենտ (Պ. Նահապետյան): Ամբիոնում աշխատում է մեկ լաբորանտ (Ա. Մարտիրոսյան):
Ամբիոնում ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ս.Սարգսյանի գլխավորությամբ զարգանում է ընդհանուր մի գիտական ուղղություն` Կառուցվածքային մեխանիկա: Այդ գիտական ուղղության շրջանակներում բավական ընդարձակ գիտական ուսումնասիրություններ են կատարվում միկրոպոլյար իզոտրոպ, օրթոտրոպ և շերտավոր բարակ ձողերի, սալերի և թաղանթների տեսությունների կառուցման ուղղություններով: Ուսումնասիրվում են միկրոպոլյար միաշերտ և բազմաշերտ բարակ ձողերի, սալերի և թաղանթների ստատիկայի, ազատ և ստիպողական տատանումների ու կայունության խնդիրներ, որոնց լուծումների թվային անալիզի հիման վրա հաստատվում են միկրոպոլյար նյութի էֆեկտիվ յուրահատկությունները: Լուրջ ուսումնասիրություններ են կատարվում միկրոպոլյար բարակ ձողերի, սալերի և թաղանթների` ջերմային և էլեկտրամագնիսական դաշտերի փոխազդեցության մաթեմատիկական մոդելավորման և կոնկրետ խնդիրների լուծման առումներով:
Ներկայումս ամբիոնում նշված գիտական ուղղությամբ լուրջ ուսումնասիրություններ են կատարվում նաև բյուրեղային կառուցվածք ունեցող պինդ նյութերի ատոմա-մոլեկուլյար դիսկրետ մոդելների կառուցման վերաբերյալ, երբ մասնիկների միջև փոխազդեցությունը ոչ կենտրոնական է և առկա է նաև պտտական փոխազդեցություն: Հաստատվում է, որ կոնտինուալ իմաստով այս դիսկրետ մոդելներին համապատասխանում է առաձգականության մոմենտային (կամ միկրոպոլյար) տեսությունը: Ստացված արդյունքները հիմնականում նախատեսվում են ուղղորդել նանոկառուցվածքների, նանոկոմպոզիտների նախագծմանը, ապահովելով վերջիններիս համար օպտիմալ մեխանիկական պարամետրեր:
Ամբիոնը ասպիրանտուրայի ընձեռած հնարավորությունների շրջանակում պատրաստել է և այժմ էլ պատրաստում է երիտասարդ կադրեր, որոնք հետազոտություններ են կատարել կամ կատարում ամբիոնի հիմնական գիտական ուղղության տարբեր շրջանակներում:
Ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ս.Սարգսյանի ղեկավարությամբ իրենց թեկնածուական ատենախոսություններն են պաշտպանել և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 9 երիտասարդ գիտնականներ (Ա. Ֆարմանյան, Մ. Մութաֆյան, Ա. Սարգսյան Ս. Վարդանյան, Ա.Աթոյան, Գ.Ս. Նիկողոսյան, Շ.Ալվաջյան, Լ. Մարգարյան, Գ. Հայրապետյան):
Վերջին տասը տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են շուրջ 210 գիտկան հոդվածներ, որոնց մի մասը օժտված է Impact Factor գործակցով, կամ հրատարակման այլ ցուցանիշներով:
Ամբիոնը վերջին 15 տարիների ընթացքում մշտապես ունեցել է ՀՀ կառավարության կողմից պետպյուջեի միջոցներով ֆինանսավորվող թեմաներ և ներկայումս էլ կատարվում է կարևոր մի թեմա “Միկրոպոլյար առաձգական բարակ ձողերի, սալերի և թաղանթների երկրաչափական ոչ գծային տեսությունը” անվանումով, որը մաս է կազմում ամբիոնի վերևում նշված գիտական այդ խոշոր ուղղությանը: Ամբիոնը հագեցված է և նաև առաջիկայում կհագեցվի գիտական գրականությամբ (մենագրությունների կամ հոդվածների տեսքերով) և էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայով, տպագրման և այլ սարքերով:
Ամբիոնի ուսումնական և ուսումնամեթոդական գործունեությունը հիմնականում ուղղորդված է Բուհ-ի առջև վերջին շրջանում դրված որակական նոր չափանիշներին ձգտմանը և դրանց ապահովմանը:
![]() |
Սարգսյան Սամվել Ֆիզմաթ. գ. դ., պրոֆեսոր Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Ֆարմանյան Անահիտ Ֆիզմաթ. գ. թ., դոցենտ Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Մաթևոսյան Ռազմիկ Ֆիզմաթ. գ. թ., դոցենտ Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Հարությունյան Նաշիկ Ֆիզմաթ. գ. թ., դոցենտ Ինքնակենսագրությունն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Վարդանյան Սոնա Ֆիզմաթ.գ. թ., ասիստենտ Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Աթոյան Արման Ֆիզմաթ. գ. թ., Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Սարգսյան Արմենուհի Ֆիզմաթ. գ. թ., դոցենտ Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Մարգարյան Լիլիթ Ֆիզմաթ. գ. թ., ասիստենտ Ինքնակենսագրությունnnnnn Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Ալվաջյան Շուշանիկ Ֆիզմաթ. գ. թ., ասիստենտ Ինքնակենսագրություննննն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Նահապետյան Պարզիկ Դասախոս Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
![]() |
Ժամակոչյան Քնարիկ Դասախոս Ինքնակենսագրություն Աշխատություններ Վկայագրեր |
||||
Էլ.հասցե: info@gspi.am
Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան
©2012 Գյումրի ՏՏ կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նախագծված է GTECH: